Ըստ Պետդեպարտամենտի երեկ երեկոյան տարածած հայտարարության՝ Միացյալ Նահանգներն ափսոսում է, որ Ռուսաստանի իշխանությունների մտցրած սահմանափակումները թույլ չեն տա ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել Պետդումայի՝ սեպտեմբերին նախատեսված ընտրություններին:
Թեեւ ԵԱՀԿ դիտորդները չեն կարողանա ներկա լինել ընտրություններին, այդուհանդերձ, միջազգային հանրությունը հետեւելու է Ռուսաստանի Դումայի ընտրությունների ընթացքին` համոզվելու համար, որ դրանք անցկացվում են ազատ եւ արդար: