Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը օգոստոսի 5-ի ժամը 20-ի դրությամբ գերազանցել է 200 միլիոնը: Վարակվածների թիվը աշխարհում մեկ օրում աճել է 658630-ով, մահվան դեպքերը՝ 10215-ով:
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում ՝ 35125227, Հնդկաստանում (31812114), Բրազիլիայում (19985817), Ռուսաստանում (6379904): Այնուհետեւ հաջորդում են Ֆրանսիան (6068252), Մեծ Բրիտանիան (5952760), Թուրքիան (5822487), Արգենտինան (4961880), Կոլումբիան (4807979), Իսպանիան (4545184), Իտալիան (4369964) եւ Իրանը (4019084):
Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում խլել է ավելի քան 4,2 միլիոն մարդու կյանք, ամենից շատ ԱՄՆ-ում՝ 609613: Կորոնավիրուսից մահվան դեպքերի հաշվով երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 558432 մարդ, երրորդը՝ Հնդկաստանը՝ 426290 մարդ, այնուհետեւ՝ Մեքսիկան (241936), Պերուն (196598), Ռուսաստանը (162509), Մեծ Բրիտանիան (130000), Իտալիան (128136), Կոլումբիան (121484), Ֆրանսիան (110969), Արգենտինան (106447) եւ Ինդոնեզիան (102375):
ԱՀԿ-ն վիճակագրությունը կազմում է վարակվածների եւ մահացածների մասին պետությունների տրամադրած պաշտոնական տվյալների հիման վրա: