Մոսկվայի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին, այսպես կոչված «սանիտարական գործով» դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ սահմանելով նաեւ մեկ տարվա փորձաշրջան։
Անցած հունվարին Ռուսաստանում բազմամարդ ակցիաներ էին տեղի ունենում ի պաշտպանություն բանտարկված ընդդիմադիր գործչի։
Դատախազության վարկածով՝ Նավալնու աջակիցները, մարդկանց փողոցներ դուրս գալու կոչ անելով, կորոնավիրուսի տարածման վտանգներ են ստեղծել։ Օլեգ Նավալնիից բացի՝ «սանիտարական գործով» առ այսօր եւս երեք մարդ է դատապարտվել։