Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)` հանձին գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի, Ադրբեջանին եւ Հայաստանին հերթական անգամ հորդորել է զսպվածություն դրսեւորել:
Նա կողմերին կոչ է արել զերծ մնալու լարվածությունը սրող գործողություններից եւ ծագած խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
ՄԱԿ-ի ուղերձը հակամարտող կողմերին կապված է հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածության հետ։