Ավստրալիական Clinical and Experimental Pharmacology and Physiology ամսագիրը գրել է, որ հյուսիսաֆրիկյան ու արեւմտաասիական Nigella sativa (սեւ քիմիոն) բույսը կարող է օգտակար լինել ՔՈՎԻԴ-19-ի բուժման համար: Բույսը պարունակում է տիմոխինոն, որը կարող է կապվել կորոնավիրուսի s սպիտակուցի հետ ու խոչընդոտել թոքային վարակի զարգացումը:
Հետազոտության առաջատար հեղինակ, Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Կանիզ Ֆաթիմա Շադը նշել է, որ այդ նյութը կարող է նաեւ արգելափակել ցիտոկինային փոթորիկը, որն առաջանում է ՔՈՎԻԴ-19-ով հոսպիտալացված ծանր հիվանդների օրգանիզմում:
Մասնագետները նշել են, որ տիմոխինոնն օգտակար է նաեւ հիպերտոնիան, բարձր խոլեստերինն ու շաքարախտը բուժելիս եւ ոսկեգույն ստաֆիլակոկի ոչնչացման հարցում, իսկ որպես հակաբորբոքային միջոց՝ բույսն օգնում է ալերգիկ ռինիտով ու սինուսիտով, էկզեմայով ու օստեոարթրիտով հիվանդներին:
Ավստրալացի գիտնականներն ընդգծել են, որ որոշ ժողովուրդներ դարեր շարունակ օգտագործել են Nigella sativa–ի սերմերը որպես ավանդական միջոց տարբեր հիվանդությունների, բորբոքումների ու վարակների դեմ: