Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհի 98 օջախ մարելու համար: Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար, ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգման պատասխանատու Նիկոս Հարդալիսը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության ուժերն արդեն 154 հրդեհի օջախ են մարել երկրի ամբողջ տարածքում:
Հարդալիսը հավաստիացրել է, որ իշխանությունները հրդեհների դեմ պայքարում մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները: Փոխնախարարը ցավակցություն է հայտնել կրակի մարման ժամանակ զոհված կամավորականի ընտանիքին:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է: Վարչապետը հայտարարել է, որ տուժածներին հասցված վնասի վերականգնումը լինելու է իր քաղաքական առաջնահերթությունը: