Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր՝ 17 ամիս տեւած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։
Թուրքիայի քաղաքացիները օգոստոսի 5-ից սկսած Էդիրնեից դեպի Հունաստան տանող Իսփալա-Կիպի եւ Փազարքուլե-Կաստանիես սահմանային անցակետերով կարող են մուտք գործել Հունաստան։
Ընդ որում՝ կա մի սահմանափակում․ Հունաստանը թույլ կտա Թուրքիայից յուրաքանչյուր անցակետով շաբաթական առավելագույնը 1500 անձի մուտքը երկիր։ Այդ թվի մեջ չեն ներառվի միայն բեռնատարների վարորդները։
Հունաստան մուտք գործելու համար Թուրքիայի քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայագրեր կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված թեստավորման բացասական արդյունք։