Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուստարվա արձակուրդների օրերը։
Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022-ի մայիսի 27-ին`5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Այսպիսով՝ ապահովվում է առնվազն 30 ուսումնական շաբաթ`1-ին, 32 ուսումնական շաբաթ`2-րդ եւ 34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021-ի հոկտեմբերի 18-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021-ի դեկտեմբերի 27-ից 2022-ի հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022-ի մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021-ի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021-ի դեկտեմբերի 27-ից 2022-ի հունվարի 23-ը ներառյալ, եւ գարնանայինը՝ 2022-ի մարտի 21-27-ը ներառյալ:
3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ`աշնանային՝ 2021-ի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021-ի դեկտեմբերի 27-ից 2022-ի հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022-ի մարտի 21-27-ը ներառյալ: