Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի ծառայությունից հայտնել են, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ:
Օգոստոսի 9-10-ը նախատեսված են Զասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին: