ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները առարկայական մտքեր են փոխանակել 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ:
Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարեւորությունը: