Ուկրաինայում Բելառուսի դեսպանատան մոտ ակցիա է անցկացվել Բելառուսում 2020-ի օգոստոսի 9-ի վիճահարույց նախագահական ընտրությունների դեմ հակակառավարական ցույցերի մեկ տարվա կապակցությամբ:
Լուկաշենկոյի ռեժիմի դեմ ցույցին հիմնականում մասնակցել են Բելառուսի՝ բռնաճնշումներից Ուկրաինա փախած քաղաքացիները:
Ցուցարարները ծաղկեպսակ են տեղադրել Բելառուսի դեսպանատան մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Լուկաշենկոյի ռեժիմի զոհերի հիշատակը:
«Ալիք Մեդիա Հայաստանը» թեմային առավել մանրամասն կանդրադառնա առանձին հոդվածով: