Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Ըստ ռուսական ու թուրքական մամուլի՝ Սոբոլը օգոստոսի 7-ին հեռացել է Ռուսաստանից՝ ապաստանելով Թուրքիայում։
Օրեր առաջ մոսկովյան դատարանը սահմանափակել է Սոբոլի ազատ տեղաշարժը։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2021-ի հունվարին «չարտոնված հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու համար» եւ նրա ազատությունը մեկուկես տարով սահմանափակելու վճիռ ընդունել:
Դատարանը վճռել էր Սոբոլի ոտքին ամրացնել նրա տեղաշարժին հետեւող հատուկ հսկողության սարք: Սոբոլը հայտարարել է, որ այդ որոշումը քաղաքական է եւ կարող է մեկնաբանվել որպես երկրից հեռանալու կոչ։