ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ականանետները գործածելու նոր` «քոչվոր» կոչվող մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում։
Այս մարտավարությունը թույլ է տալիս մեկ ակնթարթում հակահարված տալ պայմանական հակառակորդի գերազանցող ուժերի գրոհներին եւ հնարավորինս արագ փոխել կրակային դիրքերը հակահարձակողական պայքարի շրջանակում:
Ականանետները փորձարկվել են լեռներում ոչ նկատելի թիրախների դեմ։ Լեռնային տեղանքի պայմաններում դրանք կարճ ժամանակահատվածում խոցել են շուրջ 50 թիրախ, ինչպես նաեւ խոցել են հակառակորդի դիրքերը 500-2000 մետր հեռավորության վրա։