Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձել է վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավմանը՝ հիշեցնելով, որ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի համար, այլեւ՝ միջազգային անվտանգության։
«Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020-ի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին գերեվարել է վարձկան ահաբեկիչների, որոնք հարցաքննության ընթացքում մանրամասն պատմել են իրենց հավաքագրման և Սիրիայից Թուրքիայի քաղաքացիական օդանավերով Ադրբեջան տեղափոխվելու մասին: Հարուցված են քրեական գործեր:
armenpress.am