Օգոստոսի 11-ին՝ 08:29-ի եւ 08:58-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ-ն հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկություններ եւ փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: