«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի երեք սակրավորներ այսօր ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներաորոնողական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով, կասետային ռումբի պայթյունից վիրավորվել են:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ շտապօգնության մեքենայով երկու սակրավորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: