Բաքուն դժգոհել է, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության։
Ադրբեջանում Իրանի դեսպանն այսօր հրավիրվել է երկրի ԱԳՆ։ Դեսպանին փոխանցվել է, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող, տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները պարբերաբար մտնում են «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» եւ դուրս գալիս այնտեղից՝ «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Ադրբեջանը նախկինում եւս բանավոր բողոքել է այդ փաստի առթիվ։ Այժմ Բաքուն գրավոր հույս է հայտնել, որ «Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը կանխելու համար»։