Երեկ՝ նոյեմբերի 1-ին Մոլդովայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Ձայների 90% հաշվարկից հետո պարզ է դարձել, որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Առաջին տեղում նախկին վարչապետ, «Գործողություն եւ համերաշխություն» եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն է՝ 35,94%։ Նա մոտ երեք տոկոսով առաջ է գործող ռուսամետ նախագահ Իգոր Դադոնից։ Երրորդ տեղում Բելցի քաղաքի քաղաքապետ Ռենատո Ուսատին է՝ 16,94%։ Երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 15-ին։ Համաձայն Մոլդովայի Սահմանադրության նախագահն ընտրվում է 4 տարով։