Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հավաքել հիվանդանոցում բուժում ստացող քաղաքացիների համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տեղի իշխանությունները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն՝ արյան հավաքման հարցում աջակցություն ստանալու նպատակով:
Շուրջ 100 խաղաղապահ զինծառայող արձագանքել է կոչին ու կամավոր արյուն հանձնել։