Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 20-ին կմեկնի Մոսկվա։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ կանցլերը ՌԴ-ում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զեյբերտը նշել է, որ այցի պաշտոնական ծրագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթասկզբին։
Շտեֆան Զայբերտը հայտնել է նաեւ, որ օգոստոսի 22-ին Մերկելը կայցելի նաեւ Կիեւ։