Թուրքիայում հոգեբանական կլինիկաներ դիմումների քանակն ու հակադեպրեսանտների օգտագործումը աննախադեպ մեծ ծավալների են հասել:
Երեք տարում՝ 2018-2020-ին, Թուրքիայում բժիշկների դուրս գրած դեղատոմսերով 12 միլիոն 272 հազար մարդ հակադեպրեսանտ է ընդունել, 60 միլիոն 911 հազար մարդ էլ՝ նյարդային համակարգի խնդիրների համար նախատեսված դեղեր:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ 2017-2020-ը ներառյալ հոգեբանական կլինիկաներ է դիմել Թուրքիայի 15,4 միլիոն բնակիչ, որոնցից 5 միլիոնը՝ միայն 2020-ին:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ֆիքրեթ Շահինը նշել է, որ եթե ներկա տեմպերը պահպանվեն, 10 տարուց Թուրքիայի բնակչության կեսը կսկսի հակադեպրեսանտ օգտագործել: