Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնել են, որ օգոստոսի 13-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. Արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած եւս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
Այժմ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 է։ Նրանցից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել Արցախյան վերջին պատերազմից առաջ: Շահառուների անվանացանկին կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքում:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկներին ու նրանց ընտանիքներին կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաեւ Սփյուռքից ստացվող կամավոր նվիրատվություններից։