ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար:
«Արցախում պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիեւի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է: ԱՄՆ-ըարյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը դատապարտելիս չպետք է մեղադրի երկու կողմերին»,- ընդգծել է Փալոնը:
ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ անհրաժեշտ է հասցեկան հայտարարություններ անել, այլ ոչ թե մեղադրել երկու կողմերին։
Թվիթերյան իր գրառմանը Փալոնը կցել է AZERTAC-ի լուրը, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական սուտն է հայտարարում` ասելով, թե Ադրբեջանը պատերազմը սկսել է իր պատմական հողերը վերադարձնելու համար։