Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։
«ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» եւ «Կորոնավակ» պատվաստանյութերով կարող են պատվաստվել 18 եւ բարձր տարիքի անձինք, ըստ դիմելիության՝ կամավորության սկզբունքով:
Օգոստոսի 16-ի` 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234814 դեպք, որոնցից 222801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 մարդ: Երեկ առողջացել է 188֊ը: Արձանագրվել է 7 մահվան դեպք եւ եւս 1 դեպք, երբ կորոնավիրուսային վարակով հիվանդի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1440147 թեստավորում: Երեկ կատարված 5415 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: