Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը եւ NRx դեղագործական ընկերությունն այսօր Վրաստան են առաքել Brilife հակակորոնավիրուսային պատվաստանյութի 1125 դեղաչափ՝ փորձարկումների նպատակով։
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ դրանք օգտագործվելու են Brilife պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի համար, որին մասնակցելու են բացառապես Վրաստանի քաղաքացի կամավորները։
Իսրայելական արտադրության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մեկնարկել են 2020-ի նոյեմբերին։ Մասնագետների պնդմամբ՝ փորձարկումների առաջին փուլում որեւէ կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել։
Վրաստանից եւ Իսրայելից բացի` Brilife-ի կլինիկական փորձարկումներին մասնակցում է նաեւ Ուկրաինան։