Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ադրբեջանական կողմի` Ջեյհուն Բայրամովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաեւ համատեղ խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում։
Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել է, որ 120 ադրբեջանցի զինծառայողներ շարունակում են մնալ Քաբուլում՝ թուրքական խաղաղապահ ստորաբաժանման կազմում՝ ապահովելով Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունը։
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր խաղաղապահների հետ, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է եղբայրական Թուրքիայի հետ համակարգված ջանքերով»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: