ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում իրականացրած օպերատիվ աշխատանքների ընթացքում հայտնաբերել են ապօրինի հատված բոխի, հաճարենի, ուռենի տեսակի թվով 39 ծառ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900000 ՀՀ դրամը։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։