ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 16-ին՝ 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի`տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 2002 թվականին ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
ՀՀ ՊՆ-ն նշել է, որ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր: