Ըստ ռուսական «ՌԻԱ» Նովոստի գործակալության՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիային առաջարկել է դիտարկել Լեռնային Ղարաբաղում աշխատելու հնարավորությունը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ ակտիվ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ ՌԴ արտգործնախարարը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հեռանկարային տարածքին։
Լավրովը շեշտել է, որ տարածքն ակնհայտ տնտեսական օգուտ կունենա՝ միաժամանակ կարեւորելով փաստը, որ այդ հատվածում տնտեսական զարգացումը տեղի է ունենալու ռուսական ակտիվ մասնակցությամբ։