Ֆեյսբուքն արգելել է «Թալիբան»-ի հետ կապված բովանդակության տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում եւ «WhatsApp» մեսինջերում:
Ֆեյսբուքի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ շարժումը ԱՄՆ օրենսդրությամբ պատժամիջոցների տակ է որպես ահաբեկչական կազմակերպություն: Նա ընդգծել է, որ թալիբներին արգելված է օգտվել նշված ցանցերի ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ ընկերության որդեգրած քաղաքականության:
Ֆեյսբուքը նշել է նաեւ, որ կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաեւ շարժմանն աջակցելուն ուղղված արտահայտություններ պարունակող էջերը: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆեյսբուքում ստեղծել են հատուկ խումբ, որի անդամները հետեւում են գրառումներին, նկարներին, տեսանյութերին եւ այլ բովանդակությանը եւ անհրաժեշտության դեպքում հեռացնում դրանք: