Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Որոշումը հրապարակվել է ՀՀ Կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
202ի-ի հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանն ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մինչեւ օգոստոսի 19-ին Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելը Արմեն Գրիգորյանը կատարում էր ԱԳ նախարարի պարտականությունները: