Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված անհստակության պատճառով դադարեցնում է օգնությունն Աֆղանստանին: ԱՄՀ-ն նախատեսում էր հաջորդ շաբաթ շուրջ 400 միլիոն դոլարի օգնություն փոխանցել Աֆղանստանին:
ԱՄՀ-ն ընդգծել է, որ «Թալիբան» շարժումը միջազգայնորեն Աֆղանստանի օրինակարգ ղեկավարություն ճանաչված չէ:
«Միջազգային հանրության մեջ Աֆղանստանի կառավարության ճանաչման վերաբերյալ հստակ ըմբռնում չկա, ուստի երկիրը չի կարող օգտվել ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից եւ այլ ռեսուրսներից»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ: