ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Իրաքում իրականացվող օդային գործողությունների առնչությամբ, որոնք, ըստ թուրքական կողմի, ուղղված են քուրդ զինյալների դեմ։
Պետդեպի հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան պարտավոր է հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը։
Թուրքիայի ռազմական ինքնաթիռները երեկ ռմբակոծել են նաեւ Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ռմբակոծության թիրախ է դարձել հիվանդանոցի շենքը, վիրավորներ կան։ Հիվանդանոցում գտնվողներին տարհանելու նպատակով շենքին մոտեցող բնակիչները եւս հայտնվել են թուրքական ինքնաթիռների թիրախում։ Ռմբակոծիչների ակտիվության պատճառով մարդկանց տարհանել չի հաջողվել։