Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Արցախի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի Եղծահողի հատվածն այսուհետեւ կհսկեն ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցի զինվորները հետ են քաշվել, նրանց զբաղեցրած դիրքերը դատարկ են։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե հայ զինվորականները լքել են իրենց դիրքերը Եղծահողի հատվածում, եւ դրանք ադրբեջանցիներն են զբաղեցրել։
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որոնցում կանգնած էին նոյեմբերի 10-ի դրությամբ։
Շուշիի շրջանի չորս գյուղեր (Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող եւ Լիսագոր) հայկական կողմի հսկողության տակ են։