ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել եւ Ստեփանակերտ է տեղափոխվել եւս 3 աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։