Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:
Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նախորդ տարվա նոյեմբերի 10-ին եւ 2021-ի հունվարի 11-ին ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:
Զրուցակիցներն արձանագրել են, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ բնակչության մարդասիրական կարիքների ապահովման ուղղությամբ:
Կողմերն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը: