Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման սակրավորները Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ավելի քան 20 հեկտար տարածք:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղաղապահ զորակազմի սակրավորներն ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան եւ Հերհեր բնակավայրերում՝ ապահովելով գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին հայտնել է, որ Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, մասնավորապես՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր եւ կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից եւ ոչնչացվել: