Ըստ իսպանական El Pais պարբերականի՝ Իսպանիայի իշխանությունները թույլ չեն տվել, որ ռուսական «Փոխծովակալ Կուլակով» հակասուզանավային նավն ու «Ալթայ» քարշականավը օգոստոսի 18-20-ը կայանեն ինքնավար Սեուտա քաղաքի նավահանգստում։
Թագավորության ԱԳՆ-ն առարկել է, թե խոչընդոտել է ռուսական նավերի՝ նավահանգիստ մուտք գործելուն։
Պարբերականը հայտնել է, որ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը եւս Սեուտայում ռուսական նավերի կայանման համար ոչ մի խոչընդոտ չի տեսել: Թագավորության ԱԳՆ-ն էլ պատրաստ է եղել թույլատրելու նավերի մուտքը, սակայն Մոսկվային լրացուցիչ հարցում է արել ռուսական նավատորմի հաջորդ հանգրվանի մասին:
Ռուսական կողմից պատասխան չստանալով՝ Իսպանիայի ԱԳՆ-ն մերժել է նավերի կայանման թույլտվությունը:
El Pais-ի հոդվածագրի կարծիքով նախարարությունն այդպիսով ցանկացել է խուսափել ռուսական նավերի երթուղու հետ կապված ցանկացած կոնֆլիկտային իրավիճակից:
2022-ի գարնանը Մադրիդը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, եւ, ըստ վերլուծաբանի, Իսպանիան չի ցանկացել ռուսական նավատորմի նավերն ընդունելով՝ առաջացնել դաշինքի դժգոհությունը: