Տոկիոյում այսօր տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղեր-2020-ի օլիմպիական կրակը դիմավորելու հանդիսավոր արարողությունը:
Երեք տարբեր ուղղություններով Ճապոնիայի մայրաքաղաք է բերվել երեք ջահ, որոնք հասել են 62 համայնքներից: Դրանց կրակից վառվել է մեծ քառակուսի գավաթի կրակը:
Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոյկեն արարողության մասնակիցներին մաղթել է, որ մեկնարկող Պարալիմպիկ խաղերն անցնեն ապահով ու անվտանգ եւ դառնան քաղաքի կայուն զարգացման ու վերականգնման վկայությունը:
Այսօր երեկոյան տեղի կունենա հանդիսավոր եւս մեկ արարողություն, որով կմիավորվի Ճապոնիայի 47 վարչական շրջաններից բերված կրակը: Այդ արարողությանը կմասնակցի վարչապետ Յոշիհիդե Սուգան:
Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: Այդ խաղերին էլ, ինչպես Տոկիո-32-ին, երկրպագուներ ներկա չեն լինի: