Սպիտակ տունը խոստովանել է, որ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերումից հետո թալիբները առգրավել են մեծ քանակությամբ ամերիկյան զենք ու ռազմական տեխնիկա, ինչը լուրջ մտահոգության պատճառ է դարձել:
Ըստ korrespondent.net կայքի՝ Վաշինգտոնին մտահոգում է ոչ միայն խաղաղ բնակիչների դեմ թալիբների զենքի կիրառումը, այլեւ որ այն կարող է անցնել «Իսլամական պետության»՝ ԴԱԻՇ-ի ձեռքը կամ փոխանցվել Չինաստանին ու Ռուսաստանին:
ԱՄՆ իշխանություններն այժմ դիտարկում են թալիբների ձեռքն ընկած ռազմական տեխնիկան օդային հարվածներով ոչնչացնելու հնարավորությունը:
Նախատեսված է խոցել այն թիրախները, որտեղ կան ավելի քան 2000 զրահափոխադրիչներ եւ մինչեւ 40 ինքնաթիռ:
ԱՄՆ-ը նաեւ մտավախություն ունի, որ նման քայլը կարող է սադրել թալիբներին, մինչդեռ ԱՄՆ-ը կենտրոնացած է Աֆղանստանից մարդկանց տարհանման վրա: