Արհեստական ինտելեկտի (բանականության) գրած վեպն այս շաբաթ կհայտնվի Կորեայի գրախանութներում։
Բիրամպունգ անունով արհեստական ինտելեկտի (ԱԻ) գրած վեպի վերնագրի անգլերեն մոտավոր թարգմանությունն է The World from Now On (Աշխարհն այսուհետ):
Բիրամպունգը համատեղ մշակել են արհեստական ինտելեկտի տեղական ստարթափ Dapumda-ն եւ բնական լեզուների մշակման Namaesseu ընկերությունը:
Վեպը գրվել է գրող եւ համակարգչային ծրագրավորող Կիմ Թայ-Յոնի ուղղորդմամբ՝ նախապես խորությամբ ուսումնասիրելով թեման, դրվագներն ու կերպարները։
Գլխավոր հերոսները հինգն են՝ հաշմանդամ մաթեմատիկոս, ձեռնարկատեր, հոգեբույժ, աստղաֆիզիկոս եւ բուդդայական վանական, որոնք փորձում են պարզել մարդկության գոյության գաղտնիքները:
«Մինչ այս Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում ԱԻ-ն գրել է միայն շատ կարճ պատմվածքներ»,- ասել է հրատարակիչը՝ նշելով, որ սա կարող է լինել աշխարհում առաջին «պատշաճ սյուժեով» վեպը: