ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակապով անցկացված արտահերթ նիստին քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը եւ Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Նիստին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը:
Նշենք, որ թալիբների ներթափանցման փորձերին դիմակայելու նպատակով ՀԱՊԿ ռազմական դաշինքը, որի անդամ է նաեւ Հայաստանը, առաջիկա ամիսներին զորավարժություններ կանցկացնի տաջիկ-աֆղանական սահմանին։