Ճապոնիայում այսօր՝ օգոստոսի 24-ին մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը, որին մասնակցում են 162 հավաքականների 4400 մարզիկներ։ Այս տարի Պարալիմպիկ խաղերի մասնակիցները մրցելու են 22 մարզաձեւերում, առաջին անգամ դրանց ցանկում կլինեն նաեւ բադմինտոնն ու թեյքվանդոն։
Հայաստանը Պարալիմպիկ խաղերում ներկայացնում է սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի 100մ արագավազքում:
Խաղերը հանդիսավորապես կբացի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, 68 հազար տեղանոց մարզադաշտը, սակայն, դատարկ կլինի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Մրցաշարը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 5-ը: Մարզադահլիճներում հիմնականում հանդիսատես չի լինի, մարզիկներն էլ պետք է պարտադիր դիմակներ կրեն եւ ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնեն։