Երեւանում ու մարզերում այսօր մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքների առաջին փուլին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի ներկայացուցիչներ։
Հավաքի մասնակիցները կարող են ներգրավվել նաեւ մարտական հերթապահության։ Նրանք ամսական աշխատավարձ կստանան՝ կախված զինվորական կոչումից։
Հաջորդ եռամսյա վարժական հավաքը ՊՆ-ն կանցկացնի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը: