Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է աշխատել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակել ցանկացող արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման ուղղութամբ։
Նաֆթալի Բենեթը նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին նախատեսված հանդիպմանն ինքը կներկայացնի այդ հարցի շուրջը նոր ռազմավարական հայեցակարգը: Ըստ պարբերականի՝ Բենեթը չի մանրամասնել այդ ծրագրերը:
Բենեթը Թել Ավիվում ավելի վաղ ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բյորնսին: Նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով Իրանին։ Կողմերը շոշափել են նաեւ հետախուզության եւ անվտանգության բնագավառում համագործակցության ընդլայնման հեռանկարները։