Ստամբուլի հայոց պատրիարքարանից տեղեկանում ենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել հետվիրահատական բուժում ստացող պատրիարք Սահակ եպս. Մաշալյանի հետ: Քաղաքապետն առողջություն է մաղթել պատրիարքին՝ ուրախություն հայտնելով, որ վերջինս արդեն ապաքինվում է:
Պոլսո հայոց պատրիարքն օրեր առաջ ստամոքսի վիրահատություն էր տարել Ս. Փրկիչ Ազգային հիվանդանոցում։ Պատրիարքարանը նաեւ հայտնում է, որ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով հիվանդանոց այցերն արգելված են, ուստի պատրիարքն առողջության մաղթանքներ է ընդունում միայն հեռախոսով: