Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների գործարքի չեղարկումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակը։
Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ դեռ անցյալ տարվանից խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Դրա հետեւանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։
Քարթօղլուն նշել է, որ մինչեւ այժմ Թուրքիան վճարել էր վեց միավոր կործանիչի համար, սակայն նույնիսկ դրանք չեն մատակարարվել Թուրքիային։ Եվ հիմա Թուրքիան փորձում է հետ ստանալ ծախսած գումարը։
Թուրքիան, որպես կործանիչների արտադրության ծրագրի անդամ, դեռեւս մի շարք պահեստամասեր է արտադրում ամերիկյան նոր սերնդի կործանիչների համար։
F-35-եր արտադրող «Lockheed Martin» ընկերությունը շարունակում է Թուրքիայից գնել F-35-ների որոշ պահեստամասեր։ Սակայն ամերիկյան կողմը մտադիր է 2022-ից դադարեցնել պահեստամասերի գնումը Թուրքիայից։