Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը նախօրեին կարճատեւ աշխատանքային այց է կատարել Հարավային Կալիֆոռնիայի Օրինջի մարզ, հանդիպել Օրինջի մարզի կառավարիչների խորհրդի նախագահ էնդրյու Դոյի եւ տեղական իշխանության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցել է Օրինժի հայ համայնքի ներկայացուցիչ Թիմ Ջեմալը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Օրինջի մարզի միջեւ գործակցությունը աշխուժացնելու ուղղությունները։
Հյուպատոսարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Օրինջի մարզում զգալիորեն մեծացել է հայ համայնքի թիվը. 3 միլիոն բնակչություն ունեցող Օրինջում այսօր 20-25 հազար հայ է բնակվում:
Օրինջի մարզային կենտրոն Սանթա Անայում են Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին եւ «Արի Կիրակոս Մինասյան» հայկական ամենօրյա դպրոցը։