ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած տեղեկությունը, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւելյան հստվածում երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա եւ սվինով վնասվածքներ հասցրել վերջինիս:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել՝ նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվություն որակելով: