Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արեւելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։
Ըստ Anadolu գործակալության՝ Էրդողանը պնդել է, թե այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի բռնազավթման ավարտից հետո»։ Թուրքիայի նախագահը հայտարարել է նաեւ, որ եթե Հայաստանն օգտվի «այս պատեհությունից», իրենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն։